Գիշերը դանակահարել են Երևանում սանմաքրում իրականացնող 2 աշխատակցի

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: Այս մասին գրում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է փոխքաղաքապետը:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*