
Վիճակագրական տվյալներով՝ գաստրիտը ախտորոշվում է աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսի մոտ:
Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ, վարակաբան Նատալյա Անիսիմովան՝ ներկայացնելով նաև հիվանդության զարգացման պատճառները։
Մասնագետի խոսքով՝ գաստրիտի զարգացման ամենատարածված պատճառներից մեկը Helicobacter pylori-ով ախտահարումն է․ այս վարակը նպաստում է բորբոքման զարգացմանը, որն էլ հետագայում կարող է հանգեցնել չարորակ ուռուցքի առաջացման։
Բացի այդ, հիվանդության զարգացման համար խթան կարող են հանդիսանալ նաև սթրեսն ու անառողջ սննդակարգը, ուստի մասնագետը խորհուրդ է տվել չչարաշահել ալկոհոլը և յուղոտ, տապակած, ապխտած ու կծու մթերքը։
«Հիվանդությունից հետո հարկավոր է ուշադիր հետևել վիճակին և աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների դեպքում բուժզննում անցնել»,- եզրափակել է գաստրոէնտերոլոգը։
Отправить ответ