Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, ավտոճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am