«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է…ավտոբուսների վարորդները բունտ են անում

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով աշխատակիցներ վաղ առավոտից հայտարարել են գործադուլ և հրաժարվում են դուրս գալ երթուղի։Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զրույցում վարորդներն ասում էին. «Տևական ժամանակ է՝ մեզ խաբված ենք զգում։

Ամեն անգամ քաղաքային իշխանությունները խոստանում էին, որ կվերանայեն մեր աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունը, այսինքն մեր աշխատավարձը կբարձրացնեն, «կանեցներում» կունենանք բարվոք պայմաններ։ Սակայն ոչ մի առաջընթաց չկա, էլ չենք ասում բազմաթիվ պրոբլեմների մասին, որոնց մասին տեղյակ են հենց քաղաքապետարանում։

Հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է, ինչքան կարելի է խաբել, խաբել, խաբել։ Քաղաքային իշխանությունը պետք է իմանա, որ չի կարող խաբելով համոզել մեզ, ասել դուրս եկեք գործի։ Ստիպված ենք դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ այդ տրանսպորտից օգտվում են նաև մեր հարազատները։ Մենք էլ ենք ուզում ժողովրդի համար լավ լինի, բայց նաև իշխանությունները պիտի մի քիչ մտածեմ մեր մասին։ Մի օր որ երթևեկեք, կտեսնեք՝ ամենավերջին բաներն են ասում, էն տեսակ անեծքներ են տալիս։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am