Իմ լուսավոր հրաշք որդի, իմ առաջնեկ ու իմ կյանքի մեծագույն իմաստ, բարով ես ծնվել…Անի Քոչարը շնորհավորել է որդու ծննդյան օրը

Իմ լուսավոր հրաշք որդի, իմ առաջնեկ ու իմ կյանքի մեծագույն իմաստ, բարով ես ծնվել: Օրհնված լինի ծնունդդ ու կյանքիդ ամեն մի օրը: Վստահ եմ պայծառ ապագայիդ համար, իմ վառ շողացող, բայց և համեստ տղա:

Երբ ծնվեցիր, բռունցքդ գլխիդ հավասար պարզած էիր, բժշկուհին ուշադրությունս հրավիրեց. այս աշխարհում կյանքիդ առաջին իսկ վարկյանից հասկացնել տվեցիր, որ մարտիկ ես, պայքարող ես, անկոտրում ու աննահանջ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am