Ի՞նչ հիմքով են Երևանում գործադուլ արած վարորդներն ազատվել աշխատանքից

Հարգելի՛ գործընկերներ

տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

 

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու:

 

Հայկ Կոստանյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am