Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Մայրը մահացել է

Ցանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է փլատակներից դուրս բերված նորածին երեխա։ Այս մասին գրում է Известия-ն։

Ենթադրաբար դա տեղի է ունեցել սիրիական Հալեպ նահանգում։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ երեխայի մայրը մահացել է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը։

Թուրքիայում հայտնաբերվել է 2,9 հազար մարդու դի, սիրիական իշխանությունները հայտնել են 711 մարդու մահվան մասին։ Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհվել է ևս 733 բնակիչ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*