Հնդկաստանի հարավում գտնվող Տելանգանա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:27-ին (Երևանի ժամանակով 05:57-ին):
Տելանգանան հազվադեպ է սեյսմիկ ակտիվություն զգում, ուստի աղետը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։