Ինչ սխալներ են մարդիկ թույլ տալիս հազը բուժելիս

Մինչ հազն ինքնուրույն բուժելը հարկավոր է պարզել հիվանդության պատճառը և անպայման դիմել մասնագետի օգնությանը: Այս մասին Մոսկվայի 24-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։

Մասնագետի խոսքով՝ գլխավոր սխալը, որը մարդիկ թույլ են տալիս հազը բուժելիս, ինքնուրույն ախտորոշում տալն է և մասնագետի հետ չխորհրդակցելը։ Ինչպես հիշեցրել է Չերնիշովան, հազը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ուստի բուժումը պետք է ընտրվի տվյալ իրավիճակից ելնելով։

Ըստ թերապևտի, հազը կարող է նկատվել ոչ միայն վիրուսի՝ օրգանիզմ ներթափցելու դեպքում, այլև ալերգիաների, թոքաբորբի և անգամ սրտային անբավարարության ժամանակ, ուստի խնդրի պատճառը չպարզելը շատ մեծ սխալ կլինի։

«Անիմաստ է խմել ինչ-որ դեղամիջոցներ, օրինակ՝ խորխը դուրս բերող դեղեր, երբ խնդրի պատճառը դա չէ»,- եզրափակել է փորձագետը։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*