Նոր լուսանկարներ՝ դերասան Կարո Հովհաննիսյանի հարսանիքից

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է հարսանեկան նոր լուսանկարներով:

Կադրերը սեւ ու սպիտակ գուների մեջ են, սակայն նորապսակները վառ ու պայծառ տրամադրություն են փոխանցում: Կադրերից մի քանիսն արված են եկեղեցու բակում՝ պսակադրության պահին:

Ավելի վաղ դերասանը հայտնել էր, որ հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին:

«01.11.2024: Օր, երբ ամեն ինչ վերաիմաստավորվեց»,-լուսանկարը մակագրել էր Կարոն:

Նոր լուսանկարներն ուղեկցվում են «Սիրո ու ներդաշնակության օր» գրառմամբ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am