Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ի՞նչ է հայտնի

5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ահվազ քաղաքից 99 կմ հյուսիս-արեւելք՝ շուրջ 841 հազար բնակչությամբ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am