Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մարտին Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և 80-ամյա Վանյա Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ: