Ովքե՞ր կարող են անվճար օգտվել տրանսպորտից. ցանկ է հրապարակվել

Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքների համար կլինի անվճար։

Նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանին ընդունեց «Հանրային ձայն» խմբակցության ներկայացրած նախագիծը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am