Պատերազմում որդուն կորցրած 48 ամյա կինը կրկին մայրացել է: Աստղիկ բկ ռեպրոդուկտոլոգների թիմի շնորհիվ 48-ամյա կինը կարողացել է հղիանալ արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Կենսաբանական տեսանկյունից, 35-ից հետո կնոջ վերարտադրողական համակարգում տեղի են ունենում որոշ փոփոխություններ, դրանք կարող են ազդել հղիանալու ունակության վրա: Այդ ընթացքում մեծ է բարդությունների ու ռիսկերի հավանականությունը: Սակայն բժշկական ճիշտ վերահսկողության դեպքում մեծ տարիքում հղիանալն ու առողջ բալիկ լույս աշխարհ բերելն ավելի հնարավոր է դառնում:
Երեք տարի բժիշկները փորձել են իրականություն դարձնել կնոջ երազանքը, մեկ անհաջող փորձից հետո չեն հուսահատվել, և երկրորդ անգամ արհեստական բեղմնավորումը հաջողվել է:
Աստղիկ բկ փորձառու բժիշկների թիմը և ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել առողջական ռիսկերը, ապահովելով հղիության անվտանգ ընթացքը և լիարժեք աջակցություն՝ հղիության նախապատրաստումից մինչև ծննդաբերություն: