Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան

Կիրով գյուղում վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի, նրանցից երկուսը մահացել են. Ինչպես սեպտեմբերի 28-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Հստակեցվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սովետսկայա-Լերմոնտով փողոցների խաչմերուկում։

«Վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի, ովքեր քայլում էին ճանապարհի եզրով. Ստացած վնասվածքներից երկու մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել են»,- նշել է աղբյուրը։

 

Վթարի մեղավորը նույնպես բժշկական օգնություն է պահանջել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am