Հայաստանում մայրը նորածին դստերը ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից. մանրամասներ

Գ․ Հ․-ն 2020 թվականին երեխա է ունեցել։ Նա գտնվել է հոգեճնշող վիճակում, քանի որ ամուսինը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին, հենց առաջին օրվանից։

Գ․ Հ․-ն 2020թ. նոյեմբերի 6-ին իր նորածին դստերը ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ամուսնու պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված՝ նրա մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում։ Նա բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին, հասցրել է գանգուղեղային վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Iravaban.net-ի փոխանցմամբ գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 10-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանին։

Գ․ Հ․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am