Սիրելի ծնողներ, կարդացեք և կիսվեք նյութով…101 արտահայտություն, որը չի կարելի ասել երեխային…Մի՛ մտածեք, որ երեխաները ոչինչ չեն հասկանում

101 արտահայտություն, որը չի կարելի ասել երեխային
Մի՛ մտածեք, որ երեխաները ոչինչ չեն հասկանում, նրանք ընդունում և հասկանում են շատ ուղիղ, առանց փոխաբերական իմաստի:
Երեխաները չեն հասկանում, որ Ձեր խոսքը ունի դրական միտում, նրանք հասկանում են արտահայտության ձևակերպման բովանդակությունը:
Այսինքն, եթե ասում եք, օրինակ. «Երբ դու ծնվեցիր, այդ ժամանակ մենք դժվար ժամանակներ ունեցանք», երեխան հասկանում է, որ իր ծնունդով մայրիկի համար լավ չեղավ:
Այստեղ հավաքագրել եմ ամենից տարածված 101 արտահայտությունները, որոնք չի կարելի ասել երեխաներին:
1. Հերիք է հիմարություն ասես (անել)
2. Դու վատ տեսք ունես
3. Բավական է լաց լինես
4. Ես քո տարիքում այնքան բան էի կարողանում անել
5. Վերջապես մեծացիր
6. Ինչու՞ գերազանց չես արել
7. Էգոիստ մի եղիր
8. Թույլ մի եղիր, մի վախեցիր և այլն
9. Դու ինձ շատ զայրացրիր, դու ինձ տխրեցրիր և այլն
10. Ինչու այնպես չես, ինչպես քո եղբայրը (քույրը, ընկերը…)
11. Դու տան տղամարդն ես
12. Լավ աղջիկ եղիր, լավ մարդ կլինես և այլն
13. Դու ծույլ ես
14. Մինչև վերջ կեր
15. Կեր այսինչի (տատիկի, մայրիկի և այլն) համար
16. Այնքան էլ լավ չես արել
17. Անշնորհակալ ես
18. Բավական է քեզ երեխայի նման պահես
19. Վատ ես արել, ավելի լավ կարող էիր
20. Ինձ նյարդայնացնում ես
21. Ամեն ինչ անում եմ քեզ համար
22. Ես ապրում եմ քեզ համար
23. Դու ճիշտ չես անում (լավ չես անում, չես կարողանում անել) տուր ես կանեմ
24. Դու չես կարող անել
25. Ամոթ քեզ
26. Որովհետև ես այդպես ասացի
27. Ոչինչ, հանգստացի, կանցնի
28. Դու նման ես քո հորը (հորեղբորդ, մորեղբորդ և այլն)
29. Ավելի լավ կլիներ քեզ չունենայի
30. Ցանկացած վիրավորական խոսք
31. Վերցրու, միայն թե հանգիստ թող ինձ
32. Մարդ չես դառնա
33. Ուրիշ երեխաները կարողանում են, իսկ դու ոչ
34. Աչքիս չերևաս
35. Եթե դու չլինեիր…
36. Դու վատն ես
37. Ես քեզ չեմ սիրում, առաջինը եղբորդ եմ սիրում
38. Երբեք չասես ոչ
39. Կգնամ կկորեմ
40. Աչքիցս կորի
41. Ես քեզ կլքեմ
42. Ոստիկանին (բժշկին, բոբոին) կասեմ
43. Կեր, որ մեծանաս
44. Այդպիսի դեմք մի ընդունի, միշտ այդպես կմնաս
45. Ամեն ինչ փչացնում ես
46. Ոչինչ չես կարողանում
47. Դու ամենալավն ես
48. Մինչ չուտես, չես խաղա
49. Բոլորը քեզ են նայում
50. Խայտառակ ես անում
51. Նման ես աղջկա (տղայի/հակառակ սեռի)
52. Քո պատճառով չընդունվեցի բուհ
53. Քեզ ոչ ոք չի հարցնում, ոնց ասել եմ արա
54. Եթե այդպես քեզ պահես մայրիկդ կհիվանդանա
55. Աչքս չտեսնի քեզ
56. Ձայնդ կտրի, մի խոսա, մի լացիր
57. Ինչ ես աղջկա նման լաց լինում
58. Դու արդեն մեծ տղա ես
59. Փող չկա, ոչինչ չեմ կարող գնել
60. Բաներ մի հորինի, մթության մեջ վախենալու բան չկա
61. Դու տղա ես, քեզ ուժեղ պահիր
62. Ամեն ինչ քո համար ենք արել
63. Լավ երեխաները իրենց այդպես չեն պահում
64. Ընկերներդ ավելի լավ են անում, քան դու
65. Դու եղբորդ համար պիտի լավ օրինակ ծառայես
66. Հայրիկդ կգա տուն ու հալդ կտեսնես
67. Ես քեզ երբեք չեմ ների
68. Քո փոխարեն ամեն ինչ կանեմ
69. Իմ երեխան ամեն ինչ գիտի
70. Շատ փոքր ես, որ այդ մասին խոսաս
71. Եթե այսպես չանես, ապա կհիվանդանաս
72. Ըզգույշ, ընկնելու ես
73. Դու ինձ խանգարում ես
74. Քո հետ տանը կխոսեմ
75. Արագ կեր ինչ տալիս եմ
76. Մնում ես մնա, ես գնում եմ
77. Քեզ կտամ ուրիշին
78. Տես ընկերդ արդեն կերել է, իսկ դու ոչ
79. Մի հորինի, այնտեղ ոչ ոք չկա
80. Շուտ հացդ կեր, որ լավ տեղ գնանք (կոնֆետ կտամ կամ այլ խրախուսանք)
81. Հերիք է շարժվես
82. Կմեծանաս կհասկանաս
83. Ես գնում եմ, մնա միայնակ
84. Ես քեզ այսպիսին չեմ սիրում
85. Ես քեզնից ավելին էի սպասում
86. Խելոք մնա, թե չէ կգնաս քնելու
87. Այդպես չնայես ինձ (երբ երեխան բարկացած է կամ դժգոհ)
88. Մայրիկն է ավելի լավը, թե հայրիկը (ում ես ավելի շատ սիրում)
89. Դու լավ չգիտես ինչ ես ուզում
90. Դու բոլորից լավն ես
91. Քեզ պես չկա
92. Դու պիտի հասկանաս, որ…
93. Եթե հիմա չանես, ամբողջ կյանքդ փոշմանելու ես
94. Ինչ չի հետաքրքրում, թե դու ինչ ես ուզում
95. Շատ կեր, թե չէ չես մեծանա
96. Խեղճ երեխա է (ամաչկոտ, վախկոտ, միամիտ, ոչ ռեսուրսային)
97. Էլ չեմ սիրի քեզ
98. Մի խոսա անծանոթների հետ
99. Կոնֆետ մի վերցրու ոչ ոքից
100. Շուտ արա, արագացրու
101. Մենք չենք կարող մեզ դա թույլ տալ
Երեխաները պատմում են իրենց պահանջմունքների մասին, պարզապես պետք է հասկանալ դրանք ու չխանգարել երեխային ապրել ու օգնել նրանց զարգանալ:
Կիսեք նյութը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am