Մեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters

Շատ մեծ հավանականություն կա, որ Սիրիայի փախած նախագահ Բաշար Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով։ Այս մասին սիրիական երկու աղբյուրներից հայտնի է դարձել Reuters-ին։

Զրուցակիցների խոսքով՝ մինչ օրս առեղծված է մնում այն պատճառը, թե ինչու է Ասադին տեղափոխող ինքնաթիռը կորել ռադարներից: «Այն անհետացել է ռադարներից։ Հնարավոր է՝ տրանսպոնդերն անջատված է եղել, բայց ես կարծում եմ, որ մեծ է հավանականությունը, որ ինքնաթիռը խփվել է», — ասել է զրուցակիցներից մեկը։

Աղբյուրները մանրամասներ չեն հայտնել այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունենալ։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am