Կրակոցներ` Երևանում. մեկ մարդ հոսպիտալացվել է

Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` ժամը 18։20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում գտնվող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց կրակել են, կա վիրավոր։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։

Ըստ տեղեկությունների` հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Մ-ն, որը նշված առևտրի կենտրոնի տնօրենն է։

Սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*