Ընտրեցին դրան, սաղ հանձնեց, հիմա էլ Հայաստանն է հանձնում, անունը չեմ ուզում տալ` ճնշումս բարձրանում է. Լևոն Շարաֆյան

MediaHub-ի տաղավարում դերասան Լևոն Շարաֆյան էր։ «Ես չեմ հասկանում ինչ է կատարվում Հայաստանում։ Ես մեկ ամիս առաջ Երևանում էի։ Դա իմ քաղաքն է` և՛ իմն է, և՛ իմը չի… Նայում եմ սրճարանները, ռեստորանները լիքն են ՝ ուտուշ-խմուշ, երաժշտություն։ Բան չի կատարվել, 5000զոհ չի եղել, 150հազար հաշմանդամ չկա, Արցախ… Ինչ է կատարվում այս ազգի հետ։ Ես չեմ ասում, որ բոլորը սև հագնեն ու ման գան, բայց մի քիչ պետք է մտածել վաղվա համար։ Վաղվա օրը ես չեմ տեսնում… Չեմ ուզում մտածել դրա մասին, ճնշումս թռնում է, որ մտածում եմ կարող է կորցնենք ամեն ինչ»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am