Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոh ու 3 վիրավnր

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տաածքում բախվել են «Audi», բեռնատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերն սպասարկող ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաաքացիների, օպերատիվ են գործել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մահացածի մարմինը «Audi»-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մեկասառույց չի եղել, եղանակն էլ մառախլապատ է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am