«Ասում են՝ սերն անբուժելի հիվանդություն է». Գրիգոր Դանիելյանի և կնոջ համատեղ հոլովակը

Սիրո տոնի՝ վալենտինի կապակցությամբ դերասան-ամուսիններ Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանը հրապարակել են համատեղ հոլովակ՝ շնորհավորելով բոլոր սիրահարներին:

«Ասում են՝ սերն անբուժելի հիվանդություն է և չկա դեղամիջոց այն բուժելու: Չէ՛, ապարդյուն է: Ասում են՝ սերը սրտերի միջև բանակցություն է: Ասում են, ասելու համար, բայց ես անկեղծ սիրում եմ»,- ասում է Գրիգոր Դանիելյանը:

Նշենք, որ զույգը նաև միասին համագործակցում է երաժշտական նախագծերի շրջանակներում և նրանք ունեն 2 որդի Ալբերտոն և Ռոբերտոն:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*