Վարորդը մահացել է տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում…ոստիկանությունը մանրամասներ է հայտնում երեկվա վթարից

Վարորդը մահացել է տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում. վթար Գյումրի-Ամասիա ճանապարհին

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.30-ին, Գյումրի-Ամասիա ճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Աուդի», «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներն ու ավտոբուսը: «Աուդիի» վարորդ 41-ամյա Էդիկ Մ.-ն տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև բուժօգնության տեղափոխված ուղևորներից 38-ամյա Կարեն Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am