
StarNews.am-ը գրում է․
Իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նանան հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան:
Այն, որ Նանան այս տարիների ընթացքում չափազանց փոխվել է, առաջին անգամ չէ, որ նշում ենք: Այո, բոլորն էլ տարիների ընթացքում դիմում են պլաստիկ միջամտությունների, աշխատում իրենք իրենց արտաքնի վրա, սակայն միշտ պետք է գիտակցել չափը, որպեսզի այդ միջամտությունները չդառնան հիվանդություն:
Հետևելով Նանայի նոր հրապարակմանը, որում նա ներկայացրել է իր տեսահոլովակը, ակնհայտ երևում է, որ նա այնքան է ներարկել իր դեմքը, որ նրա աչքերը հազիվ են բացվում։
Բացի այդ՝ երգչուհին միայն դիմային հատվածում մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։ Նանա ջան, իսկապես ժամանակն է գիտակցելու չափը, քանի դեռ ամեն ինչ էլ ավելի վատ աստիճանի չի հասել:
Հավելենք, որ իրեն ռաբիսի թագուհի հռչակած Նանան այնքան պարապ է մնացել, որ ամբողջ օրն իր ինստագրամյան էջում տարածում է տարօրինակ տեսանյութեր, մի դեպքում ինքն իրեն դնում է առյուծի տեղ, համեմատում իրեն առյուծի հետ, մյուս դեպքում անընդմեջ իր իսկ կարծիքով հումորային տեսանյութեր տարածում:
Իրականում Նանա ջան, որքան էլ թագուհի ես, այն էլ `ռաբիսի, միևնույն է, տարիքդ առած ես, հայտնի երգչուհի ես, եթե չես կարողանում ճիշտ, գրագետ և աչքին հաճելի վարել ինստագրամյան էջդ, պետք է դիմես հատուկ մասնագետի, չէ որ թագուհիներին իսկապես վայել կլինի դա: Այլապես թվում է թե ռաբիսի թագուհու տիտղոսը որոշել ես փոխես TikToki թագուհու տիտղոսով:
Отправить ответ