Լարված իրավիճակ՝ «Գումի շուկայում». ի՞նչ է կատարվում այս պահին. տեսանյութ

Վաղ առավոտից ոստիկանները, ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու իրացվող մսի նկատմամբ։

«Ամբողջ տարի չեք եկել, հիմա հայտնվել եք: Հարցին լուծում տվեք, միայն այսօրվանով չէ»,- նշում էին մսավաճառները:

Մսավաճառներից մեկը, որը համաձայն չէ, որ իր մթերքը առգրավեն, ինքնահրկիզման փորձ է արել, նրա ինքնազգացողությունը տեղում վատացավ, ոստիկանները փորձեցին օգնություն ցույց տալ։

ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են՝ չեն պահպանել կանոնները։

Իրավիճակը այնքան լարված էր, որ եկել էին նաև կարմիր բերետավորները:

Կան բերման ենթարկված մսավաճառներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am