44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը գրում է.
«Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե էս պահին ինչ ա կատարվում հիմա պոստերում…
Եվ իրոք, Տղե´ս, 4 տարի առաջ այս օրը ես չէի պատկերացնում ու երբեք էլ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կատարվեց և ոնց կատարվեց , ու երանի երբեք էլ պատկերացնելու կարիք չլիներ… Սակայն մի բան հստակ գիտեմ որ `
«Դավաճան է նա ով լռում է և Մատնիչ է նա ով իր սուրը չի հանում»։
Իսկ մատնիչներն ու դավաճանները իրենց պատիժը հաստատ կստանան, բալե´ս:
Նկարը` 27.09.2020թ.»։