Աշխատավարձերը կբարձրանան…ո՞ւմ է վերաբերվում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականին բարձրացնել մարզական, երաժշտական դպրոցների ու մշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մայրաքաղաքի վերանորոգված մանկապարտեզներ կատարած շրջայցի ընթացքում։

«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար անդրադառնում է աշխատավարձերի խնդրին։ Գալիք տարում մենք պլանավորել ենք սպորտդպրոցների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների և նմանատիպ այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում մոտ 30 տոկոսի չափով»,-մանրամասնեց Ավինյանը՝ հավելելով, որ ավարտին մոտեցող տարում էլ տարբեր դրույքներին համապատասխան 15-31 տոկոսի չափով էլ բարձրացվել են աշխատավարձերը մանկապարտեզներում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am