«Զանգեք Աննային»…Երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսինը մահացել է․ մանրամասներ

Երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնուն մահացած են գտել Մոսկվայի կենտրոնում։

Ենթադրաբար նա ինքնասպան է եղել երգչուհու ծննդյան հաջորդ օրը, գրել է SHOT-ը։

Բասկետբոլիստ Յանիս Տիմմայի մարմինը հայտնաբերվել է Աննա Սեդոկովայի տնից երեք կիլոմետր հեռավորության վրա տեղակայված հյուրատանը։ Այն այժմ փակ է։ Ըստ SHOT-ի՝ ականատեսները մարզիկին հայտնաբերել են մահից 16 րոպե անց։

Վարկածներից մեկի համաձայն՝ նախորդ օրը նա փորձել է հանդիպել երգչուհուն ու ցանկացել է շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը, սակայն չի կարողացել դա անել։ Դրանից հետո նա եկել է նրա տնից ոչ հեռու հոստել, որտեղ էլ որոշել ինքնասպան լինել։ Մարզիկը դժվարությամբ է տարել ամուսնալուծությունն ու երկար ժամանակ դեպրեսիայի մեջ է եղել։

Նրա դիակի կողքին հայտնաբերվել է հեռախոս, որի էկրանին նա գրել է «Զանգեք Աննային» ու թողել նրա հեռախոսահամարը։ Հոստելը փակ է, իսկ աշխատակիցները պատասխանում են զանգերին և ասում, որ «ազատ սենյակներ չկան»։

Տիմման խնդիրներ է ունեցել նաև իր առաջին կնոջ՝ Սանայի հետ, ով դատի է տվել նրան Լատվիայում։ Նա պահանջել է Տիմմայից ալիմենտի պարտքեր գանձել որդու՝ Կրիստիանի համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am