Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում…մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW X5», «Chevrolet», «Opel Astra» և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետանքով «BMW X5»-ը մասամբ կողաշրջվել է, նրա և «Opel»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է:

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am