
Իսկ դուք լսե՞լ եք սմբուկով մուրաբայի մասին։ Ասում են շատ համեղ է։ Չփորձե՞նք
Բաղադրիներ՝
• սմբուկ 3 կգ
• շաքարավազ 4,5 կգ
• ջուր 1,8 լ
• մեխակ 1 թ.գ.
• դարչին 1 թ.գ.
• հիլ 1 թ.գ.
• կիտրոնաթթու 1 թ.գ.
• ընկույզ (ըստ ցանկության)
Կարող եք պատրաստել Մառանիկի համեմունքներով՝ մեխակով, դարչինով, հիլով և կիտրոնաթթվով։
Պատրաստման եղանակը՝
Սմբուկները լվանալ, մաքրել, դնել ջրի մեջ, որպեսզի օդի հետ շփվելիս չսևանա։ Ծածկել սմբուկները սրբիչով։ Սմբուկների վրա կիր լցնել, այդպես թողնել 2 ժամ։ Հետևել, որպեսզի կիրը հավասարաչափ տարածվի սմբուկների վրա։ Կիրը կարելի է փոխարինել սոդայով 1 թ.գ.։ Ջրում լուծել սոդան, սմբուկները դնել ջրի մեջ, թողնել 4 ժամ։ Հանել ջրից, լվանալ, ծակծկել յուրաքանչյուրը և սառեցնել։
Պատրաստել օշարակը՝ ջուրը շաքարավազով եփել, ավելացնել համեմունքը, ապա սմբուկները և ընկույզը, եփել 30 րոպե։ Անջատել, թողնել սառի։ Կրկին եփել, մինչև պատրաստ լինելը, ավելացնել կիտրոնաթթուն, և փակել։
Отправить ответ