Ձյո՞ւն, թե արև.. ի՞նչ եղանակ սպասել Ամանորին…Գագիկ Սուրենյան

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին Երևանում կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +5 +7 աստիճանի սահմաններում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին ձյան լուրջ տեղումներ չենք սպասում, հանրապետության առանձին հատվածներում թույլ տեղումներ կլինեն այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը։ Վաղը ցերեկվանից սկսած և հաջորդող 5-7 օրերին հանրապետության տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,–ասաց Գագիկ Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am