Վահե Ղազարյանը հետևել է ապագա քրեական ոստիկանների ամփոփիչ պետական ատեստավորմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապագա քրեական ոստիկանների կրթական գործընթացի ավարտական փուլն է։ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը, որին մասնակցում է 583 սովորող:

Սեպտեմբերի 30-ին ատեստավորման գործընթացին է հետևել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը հանձնաժողովների անդամների հետ զրուցել է ապագա ծառայողների առաջադիմության, մասնագիտական պատրաստվածության և գրանցած արդյունքների մասին։

Նա ատեստավորման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկության ու կրթական ծրագրի արդյունավետության մասին։

Ապագա քրեական ոստիկանների ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում նրանք Կրթահամալիրում ձեռք բերած գիտելիքները քրեական հետախուզության ստորաբաժանումներում վերածել են գործնական հմտությունների։
Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ:

Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am