Որ հիվանդությունները կարող են դառնալ մազաթափության պատճառ

Մազաթափությունը բավական տարածված խնդիր է, որը, ըստ մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլևայի, կարող է պայմանավորված լինել լուրջ սթրեսով, որոշակի դեղամիջոցների ընդունմամբ և մի շարք լուրջ հիվանդություններով, գրում է «Известия»-ն։

Բժշկի խոսքով՝ կայուն մազաթափության խնդրին բախվում է կանանց 75%-ը և տղամարդկանց 50%-ը։ Ընդ որում, գրեթե միշտ դրա պատճառը հիվանդությունն է, որը զարգանում է տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով: Մազաթափության այս տեսակը կոչվում է անդրոգենիկ ալոպեցիա:

Այնուամենայնիվ գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, որոնք կարող են մազաթափություն առաջացնել։ Դրանց շարքին են դասվում քրոնիկ վարակները, ինչպես նաև վահանագեղձի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել նաև որոշ վիտամինների դեֆիցիտով։ Դրանք են D, PP և B խմբի վիտամինները։ Բացի այդ, նման խնդրով կարող է դրսևորվել նաև երկաթդեֆիցիտային սակավարյունությունը։ Օրգանիզմում կարևոր տարրերի դեֆիցիտը հայտնաբերելու և մազաթափության հստակ պատճառը պարզելու համար հարկավոր է արյան ընդհանուր հետազոտություն անցնել և ստուգել երկաթի, ֆերրիտինի և տրանսֆերրինի մակարդակները։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*