«Առաջին ալիք»-ը հայտնել է, թե երբ տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի մեր պատվիրակի երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին: Մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

«Այս ամիսներին անդադար աշխատել եմ, որպեսզի ստեղծեմ մի երգ, որն իրապես կարտահայտի իմ ես-ը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես անհատ: Հուսով եմ՝ երգը կդիպչի ձեր սրտերին»,- նշել է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Հիշեցնենք՝ երեկ «Հայկական ժամանակ»-ը կապ էր հաստատել Հանրային հեռուստաընկերության հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանի հետ՝ հասկանալու համար, թե ե՞րբ է Հայաստանը ներկայացնելու մեր երգն ու տեսահոլովակը։

Վերջինս մեր զրույցում ասել էր, որ տեսահոլովակը կթողարկվի սահմանված վերջնաժամկետում: Հարցին՝ ո՞րն է սահմանված վերջնաժամկետը, նա չէր մանրամասնել:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*