
Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե ամեն սառնարանում: Մենք սովոր ենք այն ուտել ամեն օր:
Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին: Գազարի հենց այս անհայտ օգտակար հատկությունները ներկայացնում ենք ստորև․
Գազարի օգտակար հատկությունները`
Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:
Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը: Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:
Գազարը օգնում է մնալ առողջ: Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
Գազարը բնական հակասեպտիկ է: Կարող է կանխարգելել վարակների տարածումը:
Գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները: Գազարը օգնում է մաքրել օրգանիզմը: Գազարը ատամներն ու լնդերը առողջ է պահում:
Отправить ответ