2 զոհ և վիրավոր…Գագիկ Շամշյանը հայտնում է ողբերգական վթարի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին բախվել են «Honda Fit» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

 

Վթարի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am