Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն

ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

 

Քննությունները կանցկացվեն՝

 

հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,

 

հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,

 

հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:

 

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին:

 

Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am