5 պատճառ, թե ինչու են մարդիկ առավոտյան ունենում գլխացավ
1․ Քնի պակաս․ — Հասուն մարդու օրանիզմին օրվա ընթացքում նորմալ կենսագործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է 7-8 ժամ քուն։ Եթե առկա է քնի պակաս, ապա օրգանիզմը սկսում է խուճապահար լինել, ինչն էլ հանգեցնում է որոշակի հորմոնների արտազատմանը, որոնք էլ կարող են սրտի աշխատանքն ավելի արագացնել, բարձրացնելով զարկերակային ճնշումը։ Օրգանիզմի համար նման ծանրաբեռնվածություն էլ կարող է պատճառ դառնալ գլխացավերի։
2․ Քնի ավելցուկ․ — Եթե մարդն օրական քնում է 9 ժամից ավելի, ապա զգալի քիչ է արտազատվում նրա օրգանիզմում սերոտոնին կոչվող հորմոնը։ Դրա դեֆիցիտն էլ խանգարում է, որպեսզի արյունը կարողանա բավարար չափով հասնել գլխուղեղին, ինչն իր հերթին բերում է միգրենի եւ գլխացավերի։ Մասնագետները խորհուրդ են տալիս մշտապես օրական քնել 7-8 ժամ՝ տհաճ զգացողություններից հնարավորինս խուսափելու համար։
3. Էնդորֆինի ցածր մակարդակ․ — Վաղ առավոտյան էրդորֆին հորմոնը արտազատվում է բավականին քիչ քանակությամբ, դրա համար էլ, արթնանալուն պես, մարդը կարող է իրեն ոչ այնքան ուրախ զգալ։ Էնդորֆին հորմոնի դեֆիցիտը կարող է հանգեցնել գլխացավերի, ազդել սերոտոնինի մշակման վրա։ Էնդորֆինի բավարար քանակության արտազատման համար, խորհուրդ է տրվում առավոտյան սպորտային վարժանքներ կատարել։
4․ Խռմփոց․ — Գոյություն ունի քնի խանգարման տեսակ, որը կոչվում է ապնոե։ Այդ վիճակում մարդը դադարում է քնի մեջ շնչել։ Դա կարող է տեւել մի քանի ակնթարթ միայն, սակայն շնչառության այդքան փոքր դադարն էլ բավական է, որ առաջանա խռմփոց։ Դեպի գլխուղեղ գնացող թթվածնի ոչ բավարար քանակությունը կարող է հանգեցնել գլխացավերի, ինչպես նաեւ բարձրացնել արյան ճնշումը։
5․ Սուրճից հրաժարվելը․ — Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սուրճը ազդում է մարդու նյարդային համակարգի վրա։ Ուստիեւ, եթե դուք սովորել եք օրվա մեջ որոշակի քանակի սուրճ խմել, իսկ հետո դա, ինչ-ինչ հանգամանքների բերմամբ չեք արել, արդեն սովորություն դարձած օրվա ընթացքի դասավորության խախտումը կարող է գլխացավի պատճառ դառնալ։ Իսկ եթե օրինակ որոշել եք առհասարակ հրաժարվել սուրճից, ապա պետք է դա անել աստիճանաբար, որպեսզի միգրեններից խուսափել։