Հայաստանում ձյուն է տեղում․ ավտոճանապարհին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ապարանի, Արագածի, Թալինի, Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am