Էլ ոչ մի Նոր տարի չի բերի ինձ քեզ հետ նվերներ գնելու, խանութից խանութ որոնումների խելացնոր վազքի վայելքը…. էլ ոչ մի Նոր տարի ինձ համար նոր ոչինչ չի բերի, Մենս…..
Առանց քեզ բոլոր Նոր տարիներն այլևս քո բացակայության, քո կորստի ցավն ավելի խորը զգալու պատճառ կլինեն միայն…..
Վաղը նորից ժամը 12:00 կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366- րդ օրը…..
Մեն…. անդունդ է հոգիս կործանող կարոտը ու հարահոս վրեժի ծարավս…. օգնիր, օգնիր, որ չչարանամ ավելի ու ավելի…..