Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:10 -ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում պայթյունի ձայներ են լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են Բագրատաշենի անցակետի աշխատակիցները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը, պարզվում է։