Երևանում հրդեhից մաhացածը գինեսի ռեկորդակիր Լիլիթ Հովսեփյանն է

Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 06:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, 2-րդ հարկում հայտնաբերվել է 2 դի: ArmLur.amի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։ Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլառնետի, սաքսաֆոնի խմբակներում։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am