Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով.

«Ես իմ Հրանտ Թոխատյանին ցանկանում եմ առողջություն, չնայած հիմա դեպի լավն է գնում առողջությունը, երեկ էլ խոսել եմ հետը, գնալու եմ տեսնելու։

Ցանկանում եմ 2025-ը թվականը Հրանտի համար լինի առողջության տարի։ Եվ բեմն է իրեն կարոտել, և իր հանդիսատեսը։ Իրեն բոլորն էլ սիրում, ուզում եմ իմ Հրանտը, իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը նորից ուրախացնի, ծիծաղեցնի մարդկանց, քանի որ դրա կարիք մեր ժողովուրդը շատ ունի, այն էլ հիմա»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am