Տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք:

Քիչ առաջ Լևոն Ազիզյանը գրեց իր էջում.

📢Հարգելի քաղաքացիներ 🇦🇲 ՀՀ տարբեր բնակավայրերում, եթե նկատում եք մթնոլորտային տեղումներ՝ անձրևի կամ ձյան տեսքով, մի շտապեք ասել, թե ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը չէր կանխատեսել այդ տեղումները:

‼️Այդ տեղումները իրական տեղումներ չեն: Դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն 🌫️մառախուղի շերտից: ‼️Այդ երևույթները կոչվում են.

📌կոնդենսացիա(գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են 🌧️ կաթիլների տեսքով),

📌սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են ❄️ փաթիլների տեսքով):

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am