Հրդեհաշիջող ինքնաթիռները Լոս Անջելեսը վարդագույն են «ներկում» (լուսանկարներ)

Լոս Անջելեսում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարող ինքնաթիռները քաղաքը վարդագույն են «ներկում», գրում է Bild թերթը:

Նշվում է, որ հրդեհաշիջող ինքնաթիռները կիրառում են հատուկ հակահրդեհային խառնուրդներ, որոնք օգնում են կասեցնել կրակի տարածումը։ Դրանց ավելացվում է նաև ներկ, որպեսզի հրշեջները տեսնեն՝ թե կոնկրետ որտեղ է լուծույթն օգտագործվել։ Արդյունքում Լոս Անջելեսի փողոցները, մեքենաները, տները և նույնիսկ բույսերը «ներկվել» են վարդագույն։

Կալիֆոռնիայի հրշեջներին աջակցում են միջազգային գործընկերները: Այնուամենայնիվ, չնայած ջանքերին, այս հրդեհներն արդեն համարվել են Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչներից: Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ արդեն այրվել է առնվազն 12,000 շենք, մոտ 150,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am