UFC-ի նախագահը հայտարարություն է արել Ծառուկյան — Մախաչև մենամարտի անցկացման վայրի վերաբերյալ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև կայանալիք չեմպիոնական ռևանշ-մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին։

«Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս։  Բայց դա կանենք միայն այն դեպքում, երբ իրավիճակը չափազանց վատթարանա։ Առայժմ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն»,- Ուայթի խոսքերն է մեջբերում Bloody Elbow-ն։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Ավելի վաղ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով հետաձգվել էին մի շարք մարզական իրադարձություններ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am