Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Նարեկ Հ.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա կիսակողաշրջված վիճակում հայտնվել գետի հունի մոտ՝ բետոնե հատվածում։

Վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am