Գազի «բալոնչիկը» երեխան գնել է Բարեկամության մետրոյի անցումից․ նոր մանրամասներ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, SHAMSHYAN.com-ը լուր էր հրապարակել Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում «բալոնչիկից» հազ առաջացնող հատուկ նյութ էր բաց թողել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ տաք հետքերով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են, թե որտեղից է աշակերտը գնել «բալոնչիկը»։

Պարզվել է, որ դա արցունքաբեր գազի բալոն է, որը մեկ օր առաջ՝ երեկոյան, դպրոցի սանը գնել է Բարեկամության մետրոյի անցումի տակ գտնվող ԱՁ-ներից մեկից, որտեղ երեխային են «բալոնչիկը» վաճառել, իսկ վաճառողին, ով Նարեկ Պողոսյանն է, ոստիկանները հայտնաբերել են ու պարզվել է, որ նրա մոտ շատ վատ բնավորություն է ձևավորվել, անչափահասներին նա վաճառում է անգամ դանակ, կռփազենք, գազի «բալոնչիկներ», շատ դեպքերում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, առանց ՀԴՄ-ի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկվա միջադեպից ժամեր անց մոտ 7-ից ավելի երեխաներ, իրենց ծնողների ուղեկցությամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ, քանի որ նրանց ինքնազգացողությունը տանը վատացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am