Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM-ի եթերում Թաթա Սիմոնյանն էր։
2018 թվականին Թաթա Սիմոնյանը երգ թողարկեց, որը շատ անսպասելի էր, քանի որ նա միշտ զերծ էր մնացել ինչ-որ կարծիք ասելուց, որն ուղղակի կամ անուղղակի կառնչվեր քաղաքականությանը.
«Եթե այդպիսի երանգ են տվել երգին` ոչինչ չունեմ ասելու։ Ես պատասխանատու եմ արածիս համար։ Քաղաքականությունից հեռու եմ, բայց չեմ կարող չունենալ կարծիքս։ Ես միայն գովերգել եմ հեղափոխությունը: Իմ կարծիքով, եթե ժողովուրդն այդ թափով ոտքի էր կանգնել, չէի կարող լռել։ Եղել է միայն ժողովրդի գովքը, որ կարողացավ միահամուռ լինել և մի բռունցք դարձավ»։