Փաստաբան Մանուշ Եսայանը գրում է. Ռուբեն Վարդանյանի գրառումը կարդացի։
Իմ սուբյեկտիվ կարծիքով յուրաքանչյուր առնվազն խոշոր քաղաքական գործիչ ունի իր մեղքի բաժինը Արցախի հետ կատարվածում։ Բայց. Որեւէ հայ չպետք է լինի թշնամու ձեռքում, որեւէ հայ չպետք է դատապարտվի թշնամու կողմից։ Յուրաքանչյուր մեղավոր քաղաքական գործիչ պիտի ստանա իր պատիժը միայն հայ մարդու կողմից հայկական դատաստանով, անգամ ազգակործանը։
Մեր քաղաքական գործիչների թշնամու բանտում գտնվելը մեր անփառունակ ներկայի պատկերն է, հայ գերիների այսքան տարի թշնամու բանտում գտնվելը մեր ներկա իշխանությունների ապիկարության անտարբերության ու հայ ազգի պահանջատեր չլինելու արդյունքն է։
Չգիտեմ մինչեւ երբ ու ինչքան ենք էսպես լինելու ու մնալու, բայց տխուր է էս ամենը։